Եւրոպական միությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, համատեղ կազմակերպում են «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքատոն»։
Հեքատոնը, որը նվիրված է ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման գործընթացում որոշում կայացնողներին աջակցությանը եւ շահակիր կողմերի ներգրավմանը նպաստող թվային լուծումների համատեղ մշակմանը, տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 23-24-ը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է։
Կարեւոր նախաձեռնությունը միտված է կլիմայափոխության, անարդյունավետ ջրօգտագործման եւ ոլորտում առկա այլ մարտահրավերների համատեքստում նպաստելու իրավիճակի բարելավմանը՝ վստահելի եւ ամբողջական տվյալների հասանելիության ապահովման միջոցով։
Հեքատոնին կարող են մասնակցել ՏՏ, ջրային ռեսուրսներ, շրջակա միջավայր եւ աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS) մասնագիտացումներով 18-35 տարեկան ուսանողները, մասնագետները։ Մասնակցությունը՝ անհատապես կամ թիմով։
Դիմելու կարգի, մասնակիցների համար ակնկալվող հնարավորությունների, կազմակերպչական հարցերի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։