Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական եւ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի պատճեն
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. անգլերենի եւ/կամ լեհերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 30-ը։
Օգտակար հղումներ․
• Շչեցինի համալսարանի վերաբերյալ՝ https://usz.edu.pl/en/english/
• Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://dsm.usz.edu.pl/en/study-programmes/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել դեպարտամենտ: