Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման չորրորդ կուրսի ուսանողները լսարանային դասաժամերը փոխարինեցին գործնական-կիրառական գիտելիքներ ամբարելու պատեհությամբ՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ում։
Սերունդները փոխվում են, իսկ բուհ-արտադրություն սիրալիր կապը անխախտ է մնում: Եւ դա հրաշալի է:
Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։ Ընկերությունում ագրարայինցիներին դիմավորեց գործարանի լաբորատորիայի վարիչ Աննա Մամիկոնյանը: Նրա ուղեկցությամբ երիտասարդները շրջայց կատարեցին ամբողջ գործարանում եւ ուսանողները կարողացան շոշոփելիորեն պատկերացնել արտադրության ողջ շղթան-գործընթացը:
Իսկ վերջում… մի՞թե հնարավոր է այցելել գործընկերներին եւ հրաժեշտ տալ առանց փրփրուն գինիների համտեսի։ Սա ոլորտի սերունդների միջեւ կապի, փոխկանչի խորհրդանշական ու գեղեցիկ արարողություն է: