Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։
Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի գունավոր պատճեն
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով )
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ)
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։ Դիմորդն իրավունք ունի առարկաներ ընտրել տարբեր դեպարտամենտներից, սակայն նույն կրթական մակարդակից (օրինակ՝ բակալավրը՝ միայն բակալավրիատի առարկաներից)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը։
Օգտակար հղումներ․
• Անգլերենով դասավանդվող առարկաները ,
• Ընդհանուր տեղեկություններ ,
• Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը,
• Անհրաժեշտ փաստաթղթեր :
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ս․ Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: