Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նիստը: Ի թիվս օրակարգում ներառված հարցերի բակալարիատի եւ մագիստրատուրայի մի քանի լավագույն ուսանողի հանձնվեցին հավաստագրեր այն մասին, որ ընթացիկ տարվա մարտի 2-ից մինչեւ մայիսի 25-ը նրանք առցանց մասնակցել են «Եւրասիական տնտեսական միության անդամ պետություններում սերմնաբուծության եւ սելեկցիայի արդի վիճակը» թեմայով դասախոսությունների եւ գործնական պարապմունքների շարքի: Բացի վերնագրում արտացոլված խումբ հարցերից քննարկվել են նաեւ սելեկցիայի ժամանակակից մեթոդները:
Հավաստագրի իսկությունը հաստատել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՌԴ եւ Բելառուսի ագրարային բուհերի եւս երեք ռեկտոր:
Մեր սաները արժանապատիվ են ներկայացրել երկիրն ու բուհը ու նրանց հիմնարար գիտելիքները արժանացել են բարձր գնահատականի:
Հ.Գ. Այս հրաշալի լուրն անշուշտ մթագնեցին Ստեփանակերտում ռազմական գործողությունների մասին տագնապեցնող լուրերը: Մենք բոլորս խաղաղ, ստեղծագործ արարումի կամք ունենք եւ միայն բարի սերմերը պետք է ծիլ տան աշխարհում:
- 19/09/2023
- 2023