Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ:
Ուշադրություն, ասպիրանտների ուսման/հետազոտության տեւողությունը 20 օր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Դիմել ցանկացողները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
- Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)։ Հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի նվազագույնը 30 կրեդիտ,
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
- Ակադեմիական տեղեկագիր (Transcript of Record, անգլերենով),
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge ցանկացած լեզվի կենտրոնից, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնից կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
- Դիպլոմի պատճեն (միայն ասպիրանտների համար),
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- Անձնագրի գունավոր պատճեն,
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով):
Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սալոնիկի Արիտոտել համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 22-ը։
Օգտակար հղումներ․
- Սալոնիկի Արիստոտել համալսարանի վերաբերյալ
- Ընդհանուր տեղեկություն
- Ուսումնական ուղեցույց https://qa.auth.gr/en/studyguide
- Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար
- Ուսումնական տարվա օրացույց
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկն ու կեցության ծախսերը, չի հոգում վիզայի եւ ապահովագրության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեով կամ այցելելով ՄԿԴ:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի երաշխավորած ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Սալոնիկի Արիտոտել համալսարանը։