Դուալ կրթություն․ երբ կրթություն-արտադրություն կապն արդյունավետ է եւ փոխցանկալի

Մեր քոլեջի սաները դուալ կրթության տրամաբանության շրջանակում, դասախոսների ուղեկցությամբ, ուսումնասիրել են խաղողի մշակման բոլոր փուլերը, որոնք գինեգործության հաջողությունների գլխավոր նախապայման են:

Օրերս քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը արձագանք է ստացել Արմենիա վայն ընկերության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպչական աշխատանքների գծով տնօրեն Մերի Ադամյանից: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Վարդանյան, սիրով տեղեկացնում եմ, որ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ Աննա Գասպարյանին, Ռաֆայել Դանիելյանին, Միլենա Ղազարյանին, Աստղիկ Խաչյանին, Մանե Պետրոսյանին, Սերգեյ Ծողունյանին, Անի Ադամյանին, Գայանե Մոյիսեեւային ընկերությունն առաջարկել է ներգրավվել խաղողի մթերման աշխատանքներում:

Սիրով շնորհակալություն ենք հայտնում ուսանողների պատրաստակամության, ցուցաբերած բարձր գիտելիքների եւ կատարած աշխատանքի համար: Ուրախ ենք, որ մեր ընկերության եւ քոլեջի համագործակցությունն արդյունավետ է եւ ի նպաստ ուսանողների մասնագիտական ունակությունների զարգացման»:

Սա այն արդյունքն է, որին միտված էին մեր համալսարանի ղեկավարների ջանքերը: Սա այն է, որի մասին կարող է երազել ցանկացած ծնող՝ կրթությունից հետո երեխայի աշատանքային գործունեության հեռանկարները: Սա այն է, ինչ երազում է երիտասարդ մարդը՝ իր ընտրած ոլորտին նվիրվելու բացառիկ հնարավորություն: