«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է գնման մրցույթ

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։

Յուրաքանչյուր մատակարար կարող է դիմել մեկ կամ մի քանի լոտի համար։ Մատակարարը պետք է ունենա առնվազն երեք տարվա գործունեության եւ, նշված լոտում առկա ապրանքների մատակարարման ոլորտում՝ 1 տարվա փորձ:

Առաջարկների հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ hետեւյալ հասցեով՝ Երեւան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, Ագրիթեք լսարան, կամ փաթեթը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ [email protected] մինչեւ  2023 թ. հուլիսի 8-ը, ժ․ 23:59-ը։

Գները պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի՝ ներառյալ տեղափոխում եւ տեղադրում եւ երաշխիքային սպասարկում։

Փաթեթների բացումը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 12-ին ժամը 14:00 Երեւան, Տերյան 74 հասցեով, Ագրիթեք լսարանում։

Գնահատումը՝ ըստ լոտերի։ Ընտրությունը կկատարվի ըստ նվազագույն գնի եւ առաջարկի՝ նշված տեխնիկական պահանջներին համապատասխան։

Մատակարարին կարող է տրվել 10 % կանխավճար՝ բանկային երաշխիքի առկայության դեպքում։

Մատակարարման ժամկետը՝ պայմանագիրը կնքելուց հետո 2 ամսվա ընթացքում։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլփոստով կամ զանգահարել 055 37 77 57 հեռախոսահամարով։