Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան)․
- Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2023 թ․ գարնանային կամ 2024 թ․ աշնանային կիսամյակ)
- Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք սովորում են 2-րդ եւ բարձր կուրսերում եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում են 2024 թ․-ի գարնանային կիսամյակում, կարող են դիմել միայն 2023 թ․-ի աշնանային կիսամյակում ուսումը պորտուգալական համալսարաններում շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսները, որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաեւ վարչական աշխատողները։
Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ՝ https://formularios.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=289839&lang=en, որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնելու հայտը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմելու վերաբերյալ բոլոր մանրամասները հետեւյալ հղմամբ են՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/PEERS_documentos.aspx
Համալսարանների հղումները՝
UMinho
UAveiro: https://www.ua.pt/en/tipo-curso
UEvora: https://www.uevora.pt/en
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է վերբեռնել doc/docx ձեւաչափով, առանց ստորագրությունների։
Դիմումները լրացվում են առցանց՝ մինչեւ վերջնաժամկետը՝ 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին ([email protected]):