«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման մրցույթ, որին կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, որոնք սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:
Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին:
Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:
Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ:
Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով`
1) փաստաթղթերի դիտարկում
2) հարցազրույցի անցկացում
Հայտի հղումը՝ https://forms.gle/ VgAX7UwaJYgRYxRZ8
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թթ. պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի ՀՀ տարբեր բուհերում սովորող 60 շահառու։
Տեղեկատու հեռախոսահամար՝ 374 33 014090
«4090 Բարեգործական» հիմնադրամի կայքը
Հիմնադրամի գործունեության մասին պատմող տեսանյութ