Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության (Բույսերի պաշտպանների) օրը

Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): 2022 թվականից տոնը Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր:

Ագրարային համալսարանը  մշակել է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք:

Մայիսի 12-ին, ժամը 10։30-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա քայլերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։

Նույն օրը, ժամը 11.30-ին, միջոցառման մասնակից՝ բույսերի պաշտպանության միջոցներ ներկրող եւ վաճառող կազմակերպությունների ներկայացուցիչները համալսարանի շքասրահում ներկայացնելու են բույսերի պաշտպանության միջոցների լայն տեսականի՝ զուգահեռաբար իրականացնելով նաեւ խորհրդատվություն:

Մասնակցության կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանատ, հեռ.՝ 010 52 86 77 կամ Մարգարիտ Ղազարյանին (հեռ. 098 70 11 60):

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

055526718