ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ եւ հեղինակային խմբեր:
Մրցույթի անվանակարգերն են՝
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- Ճարտարագիտական գիտություններ,
- Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաեւ` ռազմական գիտություններ),
- Մանկավարժական գիտություններ։
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 2-ը ներառյալ:
Մրցույթի մանրամասները՝ այստեղ ։