Մեկ օր Ագրարայինում․ վարպետաց դասեր՝ ըստ ձեր նախասիրության

Մեկ օր Ագրարայինում․ վարպետաց դասեր՝ ըստ ձեր նախասիրության
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետաց դասերին՝ սկսած փետրվարի 20-ից։
Դպրոցականները հնարավորություն կունենան մասնակցել եւ կարեւոր գործնական հմտություններ ձեռք բերել հետեւյալ ոլորտներից․
• Նոր տեսակի հրուշակեղեն եւ շոկոլադի արտադրություն
• Գինու պատմություն, գինու հայկական տեսակները, գինու բիզնես
• Մեկ օր անասնաբույժի հետ
• Անասնաբուժությունը ժամանակակից տեսանկյունից
• Հիդրոպոնիկ ջերմատուն
• ՖարմԲոտ-ի (ֆերմեր ռոբոտ)աշխատանքի ուսումնասիրությունը
• Անօդաչու սարքերի կիրառումը գյուղատնտեսության մեջ
Գրանցվելու համար՝ այցելեք https://docs.google.com/…/1FAIpQLScfqBdXkSg…/viewform…
Սիրելի դպրոցականներ, կարող եք հրավիրել նաեւ ձեր ընկերներին, ծնողներին, քույր- եղբայրներին եւ միասին գալ Ագրարային համալսարան՝ ժամանակակից գիտելիքի հետևից։ Վարպետաց դասերը շատ հետաքրքիր ու օգտակար են լինելու։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։