Հայտնի են հեռակա համակարգ ընդունված դիմորդների անունները

ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը հրապարակել է հեռակա ուսուցման մրցույթի արդյունքները։ Միասնական եւ ներբուհական ընդունելության քննությունների արդյունքներով, 16 մասնագիտությունների գծով համալսարան է ընդունվել 207 դիմորդ։ Հեռակա համակարգի առաջին կուրսը համալրած ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։