Միջազգային շաբաթ Վալադոլիդի համալսարանում

2022 թ․ հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին տարբեր երկրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժինների մասնագետներ, դասախոսներ եւ այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական, Փարիզ-Սաքլայ, Լոձի, Տալլինի եւ այլ համալսարաններ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։

Շաբաթը հագեցած էր եւ΄ գործնական, եւ΄ մշակութային տարրերով։ Առաջին օրը Վալադոլիդի համալսարանի միջազգային հարաբերությունների տնօրեն Մար Ֆերնանդեսը ներկայացրեց Վալադոլիդ քաղաքը, Վալադոլիդի համալսարանը եւ միջազգային հարաբերությունների բաժինը՝ խոսելով բոլոր միջազգային ծրագրերի՝ ներառյալ Էրազմուս+-ի, համալսարանի գործընկերների եւ գործող պայմանագրերի մասին։ Էրազմուս+ 107/171-ին ավելի մանրամասն անդրադարձավ միջազգային հարաբերությունների աշխատակցուհի Մարիան Կալվոն։ Երկրորդ օրը միջազգային շաբաթի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց հանդիպել Վալադոլիդի համալսարանի միջազգային կապերի համակարգողների հետ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ հետագա համագործակցության հնարավորությունները։ Նույն օրը մասնակիցներին իրենց փորձը հաղորդեցին համալսարանի Էրազմուս ուսանողական ցանցից երեք ուսանողներ։

Մասնակից յոթ համալսարաններ միջազգային շաբաթի ընթացքում ներկայացրեցին իրենց համալսարանում Էրազմուս+ ծրագրի իրականացման լավագույն փորձը, իսկ Սուսաննա Հայրապետյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ը իր բոլոր ենթակառույցներով եւ համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի Էրազմուսյան լավագույն փորձը։ Սուսաննան խոսեց նաեւ ՄԿԴ-ի ծրագրերից՝ ներառյալ Visegrad+-ը, AWDA-ն եւ Էրազմուս+ ՀԳ2 GeoTak-ը եւ SMARTI-ն։

Շարժունությունը բավականին հագեցած էր նաեւ մշակութային տարրերով, որոնք ներառում էին շրջայց Վալադոլիդ քաղաքում, իսպաներեն լեզվի դասընթաց, այցելություն Սեգովիա քաղաք եւ Սեգովիա քաղաքի կամպուս, իրավաբանության ֆակուլտետ եւ այլն։

ՀԱԱՀ-ի անունից Միջազգային կապերի դեպարտամենտը հատուկ շնորհակալություն է հայտնում Վալադոլիդի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցներին՝ միջազգային շաբաթը հրաշալի կազմակերպելու համար։