Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ հետեւյալ համալսարաններում 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․
- Պիրեուսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն
- Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 31-ը։
Օգտակար հղումներ․
- Պիրեուսի համալսարան ՝ https://www.unipi.gr/unipi/en/erasmus-plus/mobility-for-studies.html
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը տնտեսագետների եւ ագրոբիզնեսի ուսանողների համար․ https://www.unipi.gr/unipi/en/school-ebi-home.html
- Հավելյալ տեղեկություններ՝ https://www.unipi.gr/unipi/en/erasmus-plus/mobility-for-studies.html
- Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան՝ https://duth.gr/en; https://duth.gr/en/Education/Internship-Office
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը https://duth.gr/en/Faculties
- Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3gQuviZHZoMPhLuBOb7tSHNuZAl81Pjd4t1-3_uVMcXTLCfT7AGpP0BmE
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝ https://drive.google.com/…/1-2-PxNyA0Qfbxxa…։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: