Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակցուհի Զարինե Պողոսյանը Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար խոսեց համալսարանի ընձեռած լայն հնարավորությունների մասին՝ փոխանակման ծրագրերի մասին: Բոլոր գործընկեր համալսարանները ներկայացնելուց հետո տիկին Պողոսյանը հատկապես մանրամասն պատմեց ագրոբիզնեսի եւ տնտեսագիության բաղադրիչ ունեցող բուհերի մասին:
Ակադեմիական առաջին տարվա ավարտին բարձր կրեդիտներ եւ օտար լեզվից բավարար գիտելիքներ ունեցողները կարող են դիմել հայտարարվող մրցույթներին:
Ի տարբերություն նախորդ օրվա ուսանողների, ապագա տնտեսագետներն (հատկապես աղջիկները) ավելի հետաքրքրված-պրագմատիկ-գործնական էին: Հարցեր էին տալիս, գրառումներ անում. «Հստակ կասե՞ք ՄՈԳ-ի ներքի շեմը որքան պետք է լինի: Անգլերենի անհրաժեշտ մակարդակը կասե՞ք, C պետք է լինի՞: Մոտիվացիոն նամակի ծավալը որքա՞ն պետք է լինի»:
Հաճելի է լսարանում նպատակասլաց, հետաքրքրված, աշխույժ երիտասարդներ տեսնելը: Համոզված ենք, նրանք կհասնեն իրենց նպատակների իրագործմանը: Իսկ բուհը, ինչպես միշտ՝ կաջակցի:
Այս երկու օրը ուսանողների հետ հանդիպումներին հետեւելով արձանագրում ենք. Ագրարայինում համբերատար, թամփանցիկ, սիրով ներկայացնում են միջազգային ծրագրերի հնարավորությունները, եւ դա անում են բարձր մակարդակով: