Հոգաչափ շնորհակալ պիտի լինենք այսչափ զգոն ու լայն բացած աչքերով Ագրարային համալսարանի անցուդարձին հետեւելու համար, ընդհուպ մինչեւ այն, որ սովորական վրիպումը կարող է դառնալ հատուկ նյութի աղբյուր:
Մասնավորապես երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Yerkir.am կայքը հրապարակել էր մի հոդված, որտեղ զավեշտալի դեպք էր համարել համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ընդունելության քննությունների արդյունքների ամփոփ տվյալների հրապարակումը՝ մեղադրելով համալսարանին գործընթացի իրավակարգավորումներին չտիրապետելու կամ, որն առնվազն, իրենց իսկ որակավորմամբ, զավեշտալի է, առանց ԳԹԿ-ի քննություններ կազմակեպելու եւ առանց ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանի ցուցակներ հրապարակելու մեջ:
«Փոքրիկ» պարզաբանում․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29. 07.2022 թ. թիվ 29-Ն հրամանի համաձայն՝ բուհերի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 6-րդ կետի 45-րդ ենթակետը թույլ է տալիս հետեւյալը. «Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները բուհ են ընդունվում մրցույթից դուրս, նախապատրաստական դասընթացների ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) նախարարության կողմից հաստատված տեղերի մինչեւ 20 % -ի չափով»: Ընդ որում ցուցակները ԳԹԿ պետք է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Հետեւությունները հերթական անգամ թողնում ենք ընթերցողին:
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ
Հ․գ․ Հիշյալ կայքի պստիկներին պարեցնողներ, լավ բան չէ դրանց շարունակ պրկել ու քացահարելով ասպարեզ շպրտելու անհաջող փորձեր անել։ Մենք, անշուշտ, հույս չենք տածում, թե տղամարդ կգտնվեք ու կրթության ու առաջադիմության դեմ ձեր տխմար կռիվը անձամբ կանեք։ Բայց դե լրագրողական հաշմանդամներին էլ այսքան չի կարելի օգտագործել՝ հաշմանդամին օգտագործելը լուրջ մեղք է։ Որքան կարելի է մի անհեթեթությունն ու անգրագիտությունը մյուսի հետեւից շինել ու անխտիր բոլորը սեփական գլխին պարպել՝ չէ՞ որ դուք էլ եք մեղք։
Սոս Ավետիսյան
ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ