«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում Լոռու մարզի երիտասարդների համար անվճար «Միածաղկային մեղվաբուծություն» թեմայով դասընթաց են անցկացրել «Հաթերք Ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը եւ գլխավոր մեղվաբույծ Վլադիմիր Հովսեփյանը։
Ծրագրի նպատակն է երիտասարդներին տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում:
Բուն դասընթացի նպատակն էլ մասնակիցների գիտելիքները հարստացնելն էր եւ նրանց գործնական հմտությունները զարգացնելը: Գործնական աշխատանքներն առանձնահատուկ կերպով հետաքրքիր դարձրին դասընթացը, որի վերջին ակորդը կլինի մասնակցության վկայականի հանձնումը՝ համապատասխան քննությունն անցնելու դեպքում: Քննարկվում է գործընկեր կազմակերպություններում սկսնակ մեղվաբույծներին աշխատանքային գործունեություն սկսելու հնարավորության հարցը:
Աննա Խառատյան
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի որակի ապահովման մասնագետ