Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցությամբ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորության» միջազգային ծրագրի շրջանակում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի աջակցությամբ, իրականացնում է «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» նախաձեռնությունը, որի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում տեղի կունենան կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտական աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների (ակադեմիա, բիզնես, կառավարություն եւ քաղաքացիական հասարակություն):
Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին, գիտնականներին, մասնագետներին, ֆերմերներին, ՀԿ ներկայացուցիչներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները, ինչպիսիք են IPT գործիքները, OpenRefine ծրագրակազմը, iNaturalist հարթակը եւ այլն։
Դասընթացի նվազագույն պահանջներն են՝ տվյալների կառավարման հիմնական գիտելիքներ, մեծ հետաքրքրություն կենսաբազմազանության տվյալների կառավարման, մշտադիտարկման եւ կենսաբազմազանության հարակայուն օգտագործման նկատմամբ։
Դասընթացը վայրը՝ ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի Ագրիթեք ինկուբատորի լսարան:
Ժամը՝ 14:00-18:00՝ ըստ համապատասխան օրերի (ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի կոնկրետ օրերի մասին): Դասընթացը լինելու է հայերենով։
Դասընթացին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը։
Դասընթացին ամբողջական մասնակցություն ունեցած եւ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Ծրագիրն իրականացնում է ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի վարիչի տեղակալ Արմինե Աբրահամյանին (1-ին մասնաշենք, 252 սենյակ, հեռախոս՝ 012 880 881)։