Եվրոպական Միությունը կառուցված է համերաշխության վրա, մի ընդհանուր արժեքի, որը խսիտ զգացվում է ամբողջ եվրոպական հասարակությունում։ Համերաշխությունը սահմանում է եվրոպական նախագիծը և ապահովում անհրաժեշտ համախմբվածություն ընթացիկ և գալիք ճգնաժամերը հաղթահարելու համար՝ ամուր բարոյական հիմքեր պահելու միջոցով։ Համերաշխությունը պարզ կողմնացույց է, որն ուղղորդում է Եվրոպայի երիտասարդությանը իրենց ձգտումներում ավելի լավ Միության ստեղծելու համար։
Երիտասարդներին անհրաժեշտ են հեշտորեն հասանելի հնարավորություններ համերաշխության գործունեությունների մեջ ներգրավվելու համար, որը նրանց հնարավորություն կտա դրսևորելու իրենց համայնքներին օգտակար լինելու պատրաստակամությունը, որի ընթացքում էլ նրանք ձեռք կբերեն օգտակար փորձ և կարողություններ իրենց անձնային, կրթական, հասարակական և պրոֆեսիոնալ զարգացման համար՝ այսպիսով բարելավելով իրենց աշխատունակությունը։
Եվրոպական համերաշխության կորպուսը համախմբում է երիտասարդներին ավելի ներառական հասարակություն ստեղծելու համար՝ օժանդակելով անապահով մարդկանց և պատասխանելով հասարակական և մարդասիրական մարտահրավերներին։ Այն առաջարկում է ոգեշնչող և հզորացնող փորձ երտասարդների համար, ովքեր ցանկանում են օգնել, սովորել և զարգանալ և ապահովում է միասնական մուտքի կետ այսպիսի համերաշխություն գործունեության համար ամբողջ Միությունում և դրա սահմաններից դուրս։
Եվրոպական Միության երիտասարդության ռազմավարությունը կառուցված է գործողության երեք առանցքային ոլորտների վրա՝
- ՆԵՐԳՐԱՎԵԼ
- ԿԱՊԵԼ
- ՀԶՈՐԱՑՆԵԼ
ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ միջոցով ԵՄ երիտասարդության ռազմավարությունը նպատակ ունի խթանել երիտասարդության իմաստալից քաղաքացիական, տնտեսական, հասարակական, մշակութային և քաղաքական մասնակցությունը։ Ռազմավարությունը խրախուսում է երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական կյանքում, աջակցում է հասարակական և քաղաքացիական ներգրավվածությանը և նպատակ ունի ապահովելու բոլոր երիտասարադներին անհրաժեշտ ռեսուրսներով՝ հասարակության մեջ մասնակցության համար։
ԿԱՊԵԼՈՒ միջոցով Եվրոպական Միության Ռազմավարությունը հիմնում է հնարավորություններ երիտասարդների համար ձեռք բերելու փոխանակման, համագործակցության և քաղաքացիական գործողության փորձ անմիջականորեն եվրոպական համատեքստում։
ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ միջոցով Ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու երիտասարդության աշխատանքներին իր բոլոր ձևերով՝ որպես երիտասարդներին հզորացնելու կատալիզատոր Եվրոպայում։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի ընդհանուր նպատակն է ընդլայնել երիտասարդության և կազմակերպությունների ներգրավվածությունը հասանելի և բարձրորակ համերաշխության գործողություններում՝ առաջնահերթ կամավորությունում որպես համախմբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը, եվրոպական ինքնությունը և ակտիվ քաղաքացիությունը Միությունում և դրա սահմաններից դուրս ամրապնդելու միջոց՝ հիմնովին հասցեագրելով հասարակական և մարդասիրական մարտահրավերները՝ անաձնահատուկ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը, հասարակական ներառմանը և հավասար հնարավորություններին։
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի հատուկ նպատակն է ապահովել երիտասարդներին՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդներին հեշտորեն հասանելի հնարավորություններով համերաշխության գործողությունների մեջ ներգրավելու համար, որոնք ներառում են դրական հասարակական փոփոխություններ Միությունում և դրա հասմաններից դուրս՝ բարելավելով և պատշաճ կերպով հաստատելով իրենց կարողությունները, ինչպես նաև դյուրացնելով իրենց շարունակական ներգրավվածությունը որպես ակտիվ քաղաքացիներ։
2021 թ․ դեկտեմբերի 15-ին SALTO Eastern Europe and Caucasus Resource Centre-ի կողմից ՀԱԱՀ-ին շնորհվեց որակի հավաստագիր (Quality Label)՝ մինչեւ 2027 թ. կամավորներ ընդունելու համար։
Ծրագրի առանջնահերթություններն են՝
- Ներառականություն և բազմազանություն
- Շրջակա միջավայրի պաշտպանություն, կայուն զարգացում և կլիմային ուղղված գործողություն
- Թվային տրանսֆորմացիա
- Մասնակցություն ժողովրդավարական կյանքում
- Կանխարգելում, խթանում և աջակցություն առողջապահության ոլորտում։
Quality Label որակի հավաստագրի մանրամասներ
Հյուրընկալության դերը՝ հնարավորություն հյուրընկալելու 2 երկարաժամկետ կամավորների միևնույն ժամանակ ներքոհիշյալ վայրերում
1․ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան – 2 երկարաժամկետ կամավորներ
2․ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ – 2 երկարաժամկետ կամավորներ
Որակի հավաստագրի համար՝ 2020-1-PL01-ESC52-096512
Որակի հավաստագիրը վավեր է մինչև 31․12․2027 թ․