Սթարմուս VI 50 տարի Մարսի վրա. ՀԱԱՀ հրավիրյալ դասախոսներ

Բանախոս ԽՈՒԱՆ ԹՈՄԱՍ ՀԵՐՆԱՆԻ

ՍԱՏԼԱՆՏԻՍ-ի համահիմնադիր եւ ԳԳՏ

Ամսաթիվ՝ 7 սեպտեմբերի, 2022 թ․

Անցկացման վայրը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր

Օրակարգ

10:30 – 11:00 Գրանցում
11:00 – 11:05 ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի բացման խոսքը
11:05 – 11:25 Հիմնական զեկուցող՝ Խուան-Թոմաս Հերնանի, ՍԱՏԼԱՆՏԻՍ-ի գլխավոր գործադիր տնօրեն

Թեմա՝

11:25 – 11:55 Հարցուպատասխան
11:55 – 12:00 Ամփոփում եւ փակման խոսք

Խուան Թոմաս Հերնանին ՍԱՏԼԱՆՏԻՍ-ի համահիմնադիրն է եւ 2014 թ․-ից՝ գլխավոր գործադիր տնօրենը․ ՍԱՏԼԱՆՏԻՍ-ը երկրի եւ տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների եւ փոքր արբանյակների համար ամբողջական լուծումների գծով նոր սերնդի առաջատար տիեզերական ընկերություն է։

Նա արդյունաբերական ճարտարագետ է (Բիլբաոյի ճարտարագիտական դպրոց), տնտեսագետ (Բիզնեսի կառավարում – Universidad del País Vasco) եւ մագիստրոսի աստիճան ունի արտադրական նոր տեխնոլոգիաների գծով (Քրանֆիլդի տեխնոլոգիայի ինստիտուտ)։ Նա նորարարությունների կառավարման հրավիրյալ պրոֆեսոր է Դուեստոյի բիզնես դպրոցում եւ Վորինգթոնի բիզնեսի քոլեջում (Ֆլորիդայի համալսարան)։