«Ղեկավար-հսկիչ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների» վերապատրաստման դասընթաց

transport-das-600x450

«ՂԵԿԱՎԱՐ-ՀՍԿԻՉ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է տրանսպորային միջոցների տեխնիկական զննության կայանների ղեկավարների և տրանսպորային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների վերապատրաստման դասընթացի ունկնդիրների ընդունելություն։
Դասընթացի տևողությունը.
• Երկու շաբաթ՝ տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների համար,
• Երեք շաբաթ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների համար։
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է․
• Անձնագրի պատճեն,
• ՏՄ ՏԶԿ-ի տեխնիկական ղեկավարի, կամ ՏՄ-ի տեխնիկական վիճակի հսկիչի ուսուցման դասընթացն ավարտելու նախկին (ժամկետանց) վկայականի պատճեն, կամ առնվազն միջնակարգ կրթության վկայականի պատճեն (առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության դիպլոմի կամ որակավորման վկայականի պատճեն),
• 3×4 չափսի մեկ լուսանկար։
Ուսուցումը վճարովի է։
Ավարտական որակավորման քննություն հանձնած ունկնդիրներին կտրամադրվի համապատասխան որակավորման վկայական։
Դիմելու վերջնաժամկետը՝ 20-ը սեպտեմբերի, 2022 թ․։
Դիմելու կարգը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 302 սենյակ, հասցեն ՝ ք․ Երևան, Տերյան 74։
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել
012 54 57 13 կամ 055 52 67 18 հեռախոսահամարներով։
Էլ․ հասցե՝ [email protected]։

ՀԱԱՀ «Ղեկավար-հսկիչ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների» մասնագիտության ուսուցման ծրագիրը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24․12․2021թ․ թիվ 2106-Ա/2 հրամանով և բավարարում է ՀՀ կառավարության 2007 թ․ փետրվարի 15-ի N 690-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման դրույթներին։