ԱՄՎՏ ամբիոնի աշխատակիցները վերապատրաստվել են «Դուստր Մարիաննայում»

Ագրոբիզնեսի հայաստանյան առաջատար ընկերություններն այս օրերին ընդունում են ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողներին՝ որպես փորձնակներ, այլեւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների դասախոսների եւ մասնագետների՝ որպես վերապատրաստվողներ։ Մասնագիտական վերապատրաստումը համալսարանի աշխատակիցների աշխատանքային առօրյայի անքակտելի մասն է դարձել։

Անասնապահական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի աշխատակիցները «Կաթնարդյունաբերությունում կիրառվող ժամանակակից սարքավորումներ եւ հոսքագծեր» թեմայով վերապատրաստում են անցել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ -ում: Վերապատրաստման նպատակն էր ծանոթանալ ձեռնարկությունում առկա նոր, արդի սարքավորումներին, դրանց աշխատանքի սկզբունքին եւ շահագործմանը:

Գործընկեր ձեռնարկությունում մեր մասնագետների վերապատրաստումը կօգնի նրանց՝ հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից եւ սեպտեմբերին լսարան մտնել թարմացված գիտելիքներով ու փորձով։