Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավատագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի հերթական գործանական դասն օրերս անցկացվեց Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի լաբորատորիայում՝ դասընթացի մի քանի մասնակիցների եւ ծրագրի փորձագետ Գայանե Ավագյանի ներկայությամբ։
Դասընթացի ունկնդիրները ծանոթացան լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, տնկանյութի միջատաբանական, բուսախտաբանական, հելմինտոլոգիական հետազոտությունների կարգին, մեթոդներին, առկա սարքավորումներին, դրանց կիրառման սկզբունքներին, ինչպես նաեւ մասնակցեցին հողային նմուշներում վնասատուների, մոլախոտերի սերմերի, ֆիտոնեմատոդների բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտություններին ու իրականացրեցին տնկանյութի ակնադիտական հետազոտություն:
Գայանե Ավագյանը եւ խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին լաբորատորիայի ղեկավար Լարիսա Սիմոնյանին եւ աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության եւ ներկայացված բովանդակալից նյութի համար: Մասնակիցները ցանկություն հայտնեցին կրկին այցելել ու մասնակից լինել այլ հետազոտությունների:
Ագրարային համալսարանն այս դասընթացն անցկացնում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից (#ԵՄ) եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։