Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց

ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) եւ միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արեւելյան Եվրոպայի ուսանողների եւ երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով, 2022 թվականի մայիսի 9-15-ը։

Ծրագրի մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան եւ ինչ վնասակար ազդեցություն ունի հասարակության վրա։ Ամառային դպրոցին կարող են մասնակցել 18-29 տարեկան ուսանողները եւ երիտասարդները։

Մասնակիցները կընտրվեն լեզվական հմտությունների (գրավոր եւ բանավոր անգլերենի իմացություն), կրթական նախադրյալի ու անձնական հետաքրքրվածության հիման վրա:

Կարող եք դիմել IACA կայքի միջոցով՝ https://www.iaca.int/iaca-programmes/open-trainings/summer-school-eastern-europe.html: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 25-ը։

Մասնակցությունն անվճար է։

Ծրագիր

Ամառային դպրոցը կանցկացվի ինտերակտիվ ձեւով եւ կներառի 7 առարկայական առցանց նիստ։ Յուրաքանչյուր նիստը կտեւի 3 ժամ եւ այն կվարի միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր։ Դասախոսները կներկայացնեն հակակոռուպցիոն ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը եւ կհարստացնեն պարապմունքները գործնական օրինակներով։

Թեմաներ. ամառային դպրոցի ծրագիրը հասանելի է այստեղ՝

https://www.iaca.int/media/attachments/2022/03/14/draft-programme_summer-school-eastern-europe-2022.pdf

Ամառային դպրոցի ավարտից հետո կշնորհվեն մասնակցության վկայականներ UNODC-ի եւ IACA-ի կողմից:

Դասերը կանցկացվեն անգլերեն։