Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին

Այս տարի եւս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ անգլերենին գերազանց տիրապետող դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարեւոր է, քանի որ մասնակիցները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ եւ հանձնարարականներ։

Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում, որով մասնակիցները կարող են վճարել նաեւ ամառային դպրոցի մասնակցության ծախսը:

Առաջարկվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝

https://www.ru.nl/radboudsummerschool/courses/overview-courses-2022/։

Ուշադրություն՝ ՀԱԱՀ-ից մասնակիցները կարող են ընտրել միայն հունիս եւ հուլիս ամիսներին կազմակերպվող դասընթացներից։

Մասնակիցները մոտիվացիոն նամակում պետք է նշեն կոնկրետ այն դասընթացը, որին ցանկանում են մասնակցել եւ, որպես այլընտրանք, մեկ այլ  դասընթաց եւս, որին կցանկանան մասնակցել առաջինի անհնարինության դեպքում։ Մասնակիցների ընտրության ժամանակ հաշվի է առնվելու, թե որքանով է ընտրված դասընթացի թեման համապատասխանում թեկնածուի աշխատանքային եւ հետազոտական գործունեությանը։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից), իսկ հայցորդների կամ ասպիրանտների դեպքում՝ տեղեկանք դեկանատից
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է նշվի ընթացքիկ աշխատանքային գործունեության ոլորտը,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 7-ը։

Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ․ https://www.ru.nl/english/։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։