Ագրարայինը ձեւավորում է ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման իր ներուժը

sized dron anau

Արհեստական բանականությունն ու գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, առհասարակ բարձր տեխնոլոգիաները արդեն վճռական դեր են խաղում համաշխարհային գյուղատնտեսության մեջ: Չնայած անխուսափելի դժվարություններին, Հայաստանը սկսել է այս ուղին, մասնավորապես՝ Ագրարայինում մեկնարկած համապատասխան մագիստրոսական ծրագրի, նորագույն սարքավորումների ձեռք բերման, շուտով գործարկվելիք ագրոդրոնների լաբորատորիայի միջոցով: Համալսարանի այս ներուժը կօգտագործվի ոչ միայն ուսումնական ու հետազոտական, այլեւ ֆերմերներին աջակցելու նպատակով: Հաջորդ ուսումնական տարի ծրագիրը կներդրվի նաեւ բակալավրիատում:

Հանրային հեռուստաընկերությունը «Լուրերի» երեկվա՝ հունվարի 4-ի գլխավոր թողարկման մեջ անդրադարձել է ճշգրիտ գյուղատնտեսությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտել է գյուղոլորտում պետական աջակցության ծրագրերում ճշգրիտ գյուղատնտեսության բաղադրիչի կարեւոր դերը:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ ճշգրիտ գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի Հայաստանում՝ ռեսուրսների խնայողության, արտադրողականության եւ շահութաբերության բարձրացման տեսակետից:

Մանրամասները՝ տեսանյութում: