Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Թամարա Հարությունյանը եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Ռոզա Շաինովան հաջողությամբ ավարտել են բուհերի դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է Armenian Progressive Youth ՀԿ-ի «Փոփոխության դերակատարները. ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարություններից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով:
Ընդհանուր առմամբ դասընթացն ավարտել է 10 բուհի 20 դասախոս: Մասնակիցներն իրենց մասնագիտական կարողությունները զարգացրեցին հետեւյալ թեմաներով՝
- Ոչ ֆորմալ կրթական մեթոդների ներառում ֆորմալ կրթական համակարգում,
- Բոլոնյան գործընթաց եւ բարեփոխումներ,
- Համակցված ուսուցում,
- Ակադեմիական արժեքներ. քննադատական մտածողությունից մինչեւ ակադեմիական բարեվարքություն։
Մեր երիտասարդ մասնագետները շնորհակալություն են հայտնում ՀԱԱՀ-ի ռեկտորատին՝ ուսման որակը կարեւորելու եւ, ելնելով այդ սկզբունքից՝ վերապատրաստման հնարավորություն ընձեռելու համար: