«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրից հայտնում են, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Մարիամ Սարգսյանը, Գերմանիայում ավարտելով արտադրական փորձուսուցումը եւ բարեհաջող հանձնելով քննությունները, հնարավորություն են ստացել հոկտեմբերի 1-ից ուսումը շարունակելու Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում։
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի անձնակազմը սրտանց շնորհավորում է իր մագիստրանտներին եւ մաղթում հաջողություններ հետագա ուսումնառության գործում։