Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հիանալի նորություն ունի կենսատեխնոլոգիայի եւ կենսաէկոնոմիկայի ոլորտներում աշխատող կամ հետաքրքրված մարդկանց համար. աշխարհահռչակ կենսատեխնոլոգ Կարապետ Անդրանիկեանը երեք դասախոսությունից բաղկացած դասընթաց կվարի Հայաստանում:
Նոյեմբերի 4-ին, 5-ին եւ 12-ին պրոֆեսոր Անդրանիկեանը երկուական ժամ տեւողությամբ (ժ: 13:00-15:00) անգլերենով դասախոսություններ կվարի կենսատեխնոլոգիայի եւ շրջանաձեւ կենսաէկոնոմիկայի թեմաներով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: