Վարժարանի սաները մրցում են Շախմատի թանգարանում

Մայիսի 26-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը նախաձեռնել էր հերթական հետաքրքիր միջոցառումը՝ միջդասարանային շախմատի մրցաշար, որը տեղի ունեցավ Ագրարային համալսարանում գտնվող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում:

Մրցաշարին մասնակցող վարժարանի 12 աշակերտներին իր ներկայությամբ ոգեւորում էր տնօրեն Արաքս Հակոբյանը: Շախմատի թանգարան այցելեցին եւ մրցաշարին հետեւեցին նաեւ Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ այլք:

Մրցանակային տեղերը զբաղեցրեցին Մանուկյան Արմանը (1-ին տեղ, 10-1 դասարան), Սարգսյան Արեգը (2-րդ տեղ, 10-2 դասարան), Մեսրոպյան Արմանը (3-րդ տեղ, 10-1 դասարան): Նրանք պատվոգրեր ստացան վարժարանի կողմից: