JTI-ը նորարարական գաղափարները կենսագործելու հնարավորություններ է առաջարկում

Այսօր, մայիսի 12-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանում հանդիպում էր կազմակերպվել JTI ընկերության ներկայացուցիչների հետ:

JTI ընկերությունն աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկի՝ Japan Tobacco, Inc.-ի (Հայաստանի սպառողներին հայտնի է Winston, Camel, LD, Sobranie եւ Monte-Carlo ապրանքանիշերով) միջազգային ստորաբաժանումն է:

Ընկերության ներկայացուցիչները՝ Լիանա Խաչատրյանը եւ Անահիտ Մասուրյանը առաջին անգամ էին Ագրարային համալսարանում և հույս հայտենցին, որ համագործակցությունը շարունակական կլինի: Նրանք նշեցին, որ թեեւ JTI-ը զբաղվում է ծխախոտի ներկրմամբ, սակայն սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է և չի խրախուսում ծխելը:

Լիանա Խաչատրյանը ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Make It Bright ծրագիրը, որն ուսանողներին միջազգային փորձուսուցում ձեռք բերելու եզակի հնարավորություն է ընձեռում:

JTI-ի միջոցով համաշխարհային հարթակում նորարարական գաղափարներ ներկայացնելու հնարավորություններին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: