«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի մարտի 15-ի նիստի օրակարգը վերաբերում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Ինչպես հայտնում են ՈԱԱԿ-ից, հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկել են մեր բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկել դրական եւ բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը եւ բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Վերջին անգամ ՀԱԱՀ-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին, դարձյալ 4 տարի ժամկետով: