Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան-Թրիսդորֆը (ՎԿԳՀ) հայտարարում է առցանց «Միջազգային ամառային բակալավր» ծրագրի ընդունելություն, 2021թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, որպես ամբողջական բակալավրական կիսամյակ՝ գյուղատնտեսության, սննդի և սննդարդյունաբերության բնագավառում կրթություն ստանալու համար (անգլերեն լեզվով):
Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ -ի բակալավրիատի 2-րդ կամ ավելի բարձր կուրսերի ուսանողները և ստանալ 30 կրեդիտ (բակալավրիատի մեկ լրիվ կիսամյակի համար):
Կից կարող եք գտնել ծրագրի նկարագրությունը և ուսումնական պլանի ակնարկը:
Մասնակից բոլոր ուսանողները պետք է գրանցվեն ՎԿԳՀ-ում՝ 30 կրեդիտ և բակալավրի ամբողջ կիսամյակի վկայագիր ստանալու համար:
Կարող են դիմել.
- Գերմանիայից դուրս գտնվող որևէ համալսարանի գյուղատնտեսության, սննդի կառավարման կամ հարակից ոլորտների ուսանողները
- Բակալավրիատի 2-րդ կամ բարձր կուրսերի ուսանողները
- Լեզուների ընդհանուր տեղեկանքի եվրոպական շրջանակի (CEFR) առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացությամբ ուսանողները
- Սովորելու եւ աշխատելու պատրաստակամություն ունեցող ուսանողները
- Լավ ինտերնետ կապի հնարավորություն ունեցող ուսանողները
Կիսամյակի վարձը՝ 52 եվրո անդամագրման համար:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև բերված ձևաթուղթը.
https://ima.hswt.de/en/studium-en/application-form-bachelor
Դիմելու վերջնաժամկետը՝ 15.03.2021:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին՝ [email protected]: