Հայտերի ներկայացման հրավեր

Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայտերի ներկայացման հրավեր
Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ «Կրթության բարելավում» ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No.  8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM
Պայմանագրի համարը՝ NCB-ANAU-1/2020
Պայմանագրի անվանումը՝ Կլինիկայի համար սարքավորումներ և մուլյաժների մատակարարում
Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել  No.NCB-ՀԱԱՀ-1/2020 պայմանագրի շրջանակներում Կլինիկայի համար սարքավորումների և մուլյաժների  ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Կլինիկայի համար սարքավորումների և մուլյաժների  ձեռքբերման համար` ըստ ստորև նշված չափաբաժինների.

ՉԱՓԱԲԱԺԻՆ 1 – ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն
 
Չափման միավորը Քանակը 
1. Վիրաբուժական հավաքածու մեծ կենդանիների համար հավաքածու 1
2. Վիրահատական հավաքածու հավաքածու 2
3 Հերձման հավաքածու հատ 1
4 Ստետոսկոպ հատ 2
5 Բակտերիցիդ լամպ հատ 4
6 Նեգատոսկոպ հատ 1
7 Աչքի և ականջի խոռոչների հետազոտման գործիք                (Հավաքածու ներառում է ` oտոսկոպ և օֆտալմոսկոպ և հավելյալ պարագաներ) հավաքածու 1
8 Անասնաբուժական ջերմաչափեր փոքր և խոշոր կենդանիների համար (էլեկտրոնային, կենդանիների համար նախատեսված) հատ 4
9 Շարժական շտատիվ ներերակային ինֆուզիաների համար հատ 1
10 Վիրաբուժական ասեղներ տարբեր չափսերի (ծակող և կտրող եզրով) հատ 100
11 Վիրաբուժական թելեր` մետաքսյա և կետգուտ, տարբեր չափսերի, ստերիլ, 50-100մ հատ 40
12 Վիրահատական սեղան հատ 1
13 Վիրահատական կցասեղան հատ 1
14 Ունիվերսալ անասնաբուժական սեղան հատ 1
15 Վիրաբուժական լամպ, շարժական հատ 2
16 Լաբորատոր պահարան (մետաղյա, 4 դռնանի) հատ 2
17 Լաբորատոր սեղան հատ 6
18 Լաբորատոր աթոռ հատ 3

 

ՉԱՓԱԲԱԺԻՆ 2 – ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն

 

Չափման միավորը Քանակը 
1 Կշեռք տնային կենդանիների համար հատ 1
2 Էլեկտրավիրահատման սարք հատ 1
3 Անասնաբուժական ուլտրաձայնային  սարք հատ 1
4 Կենդանիների պուլսը չափելու սարք (SPO2 տիպի տվիչով) հատ 1
5 Ավտոկլավ                                                                                          (Սեղանի հորիզոնական կիսաավտոմատ  ավտոկլավ հեղուկներ, պինդ պարագաներ և լաբորատոր ապակյա և պլաստիկ պարագաներ ստերիլիզացնելու հնարավորությամբ:) հատ 1
6 Չորացման պահարան հատ 1
7 Բիքս գործիքների տեղափոխման համար (չժանգոտող մետաղից,  փակվող) հատ 2
8 Սեղանի ցենտրիֆուգ հատ 1
9 Մանրադիտակ իմերսիոն հատ 1
10 Սառցարան հատ 1
11 Սառնարան հատ 1

ՉԱՓԱԲԱԺԻՆ 3 – ՄՈՒԼՅԱԺՆԵՐ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն

 

Չափման միավորը Քանակը 
1 Արու շան կաթետրի տեղադրման վարժասարք հատ 1
2 Էգ շան կաթետրի տեղադրման վարժասարք հատ 1
3 Կատվի ցիստո մանեկեն հատ 1
4 Ցիստո մանիկենի վիրահատելի մասեր հատ 30
5 Մանր կենդանիների ստերջացման մուլյաժ  – իգական հատ 150
6 Մանր կենդանիների ստերջացման մուլյաժ  – արական (մանր կենդանիների իրական չափսի արական սեռական օրգանների մոդել) հատ 50
7 Շան ոտքերի մուլյաժ հատ 10
8 Կատուների կատետերի տեղադրման վարժասարք հատ 1
9 Կատուների վնասվածքների խնամքի վարժասարք

 

հատ 1
10 Հավելյալ պարագաներ՝ փոխարինվող երակներ, կատետրներ, միզուղիներ և այլն Հավաքածու 1

 

ՉԱՓԱԲԱԺԻՆ 4 – ՎԱՐԺԱՍԱՐՔ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն Չափման միավորը Քանակը 
1 Ուլտրաձայնի միջոցով ներերակային ներարկումների վարժասարք հատ 1
2 Ներերակային ներարկումների պարագա հատ 20
3 Շան սիրտ-թոքային վերակենդանացման վարժասարք հատ 1
4 Շան ինտուբացիայի վարժասարք հատ 1
5 Կովի արհեստական սերմնավորման  համար արգանդի վզիկների հավաքածու հավաքածու 1
6 Շան թորացենտեզի վարժասարք հատ 1
7 Շան ետևի ոտքի մուլյաժ (արյան ճնշման իմիտացիայի ձեռքի պոմպով) հատ 10
8 Շան վիրակապման մուլյաժ հատ 1
9 Շան ականջի մոդել հատ 2
10 Շան ծնոտի մոդել հատ 2
11 Կատվի ծնոտի մոդել հատ 2
12 Մաշկի մուլյաժ կարեր դնելու համար Հավաքածու 70
13 Հավելյալ պարագաներ՝ փոխարինվող երակներ, կատետրներ, միզուղիներ և այլն Հավաքածու 1

 
Հիմնական որակավորման չափանիշները

  • Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
  • Մասնակիցը պետք է ներգրավված լինի կամ ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման/արտադրման առնվազն 5 տարվա փորձ` սկսած 2015թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
  • Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման/արտադրման ավարտված առնվազն մեկ պայմանագիր` մեկնարկած 2015թ. հունվարի 1-ից և ավարտված մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, ընդ որում դրա արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից:
  • Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
  • Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2017թ., 2018թ., 2019թ.:
  • Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2017-2019թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
  • Վերջին երեք տարիների համար (2017-2019թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
  • Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:

Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինչպես մեկ, երկու, երեք այնպես էլ չորս չափաբաժինների համար: Հայտերը կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների:
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը պետք է բավարարի չափաբաժինների համար Հայտում ներկայացված միասնական որակավորման պահանջներին:
Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am, www.armeps.am, www.anau.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2020թ. դեկտեմբերի 21-ի, ժամը 14:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Մատակարարը պետք է նշի չափաբաժինների քանակը, որի համար ներկայացվում են Հայտը և Հայտի ապահովման հայտարարագիրը:
Գնորդի հասցեն է`
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
Հասցեատեր՝ պարոն Վարդան Ուռուտյան, Ռեկտոր
ՀՀ, ք. Երևան, Տերյան փ. 74
Հեռ. +374 91 013528
Էլ. հասցե` [email protected]
Վեբկայք` www.anau.am
 
Ծանուցում: Հայտի և մրցութային փաստաթղթերի լեզուն հայերենն է: