Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքը երկրի բուհական շենքերից ամենաանթերին ու առինքնողն է, որի մեջ խտացել են հայ ճարտարապետության լավագույն գծերը, առանձնահատկությունները:
Լուսանկարում ձախից ՀԱԱՀ առաջին մասնաշենքի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Սամվել Սաֆարյանն է: Նրա ստեղծագործ մտքի արդյունք են նաեւ Կառավարության 2-րդ տունը, Բյուրականի աստղադիտարանի, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքերը:
Մասնաշենքը շահագործման է հանձնվել 1933թ.-ին: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում: