ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ներկայացուցիչները Zoom հարթակի միջոցով առցանց քննարկում են ունեցել Երեւանի կենդանաբանական այգու գործընկերների հետ, որի ընթացքում Կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները։
Ողջունելով նախաձեռնությունը, Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը նշել է, որ կենդանաբանական այգին որդեգրել է գիտակրթական ծրագրեր եւ այգու վերազինման համար նոր գործիքներ մշակելու եւ ներդնելու նոր քաղաքականություն։ Պարոն Սիմոնյանը հույս է հայտնել, որ ՀԱԱՀ-ի ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց եւ՛ տեսական, եւ՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի շեշտել է Երեւանի կենդանաբանական այգու՝ որպես իր տեսակի մեջ միակ կառույցի կարեւորությունը ոլորտի կրթական եւ գիտական հանրության համար, մասնավորապես՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների եւ մրցունակ կրթություն ստանալու նպատակով։
Վլադիմիր Սիմոնյանը եւ Արեւիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար եւ հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։
Կենդանաբանական այգու մեր գործընկերները սկսել են իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական եւ թե՛ մշակութային կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու եւ մեղմելու, այգու ներուժը կատարելագործելու եւ այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար։