Օրերս ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան էին այցելել գիտական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, հիշյալ գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը, համալսարանի ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանը։
Այցի նպատակն էր կատարված աշխատանքների վիճակի, հին գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օգտագործման նպատակահարմարության գնահատումը, առաջիկա գործունեության ուղղությունների կանխորոշումը և այլն։
Ներկայումս Նալբանդյանի փորձարարական կայանի տարածքն ունի 59 հա գյուղատնտեսական հողեր, որից 14 հա-ը խաղողի այգի է, ինչպես նաև 0,5 հա նոր երիտասարդ կոլեկցիոն այգի, որտեղ դրված են խաղողի սեղանի և տեխնիկական՝ ներկայումս պահանջարկ վայելող սորտեր, 1 հա սալորի, 0,8 հա ծիրանի, 1-ական հա ծիրանի և սալորի նորաստեղծ այգիներ, 2,0 հա վարելահող նախատեսված է այգետնկման համար։ 2000 մ2 վրա դրված է խաղողի՝ պահանջարկ վայելող սորտերի 25000 արմատակալ:
Կատարված աշխատանքները գոհացնող են, մասնավորապես խաղողի և պտղատուների երիտասարդ այգիներում։ Խաղողի արմատակալների վիճակը, կպչողականությունը բավարար են, և աշնանը որպես ապրանքային արտադրանք կիրացվիեն։
Կայանի ղեկավարի հետ քննարկումների միջոցով որոշվեցին աշխատանքների բարելավման հետևյալ մոտեցումները՝
- Ընդլայնել խաղողի արմատակալների տարածքը, հասցնելով 0,5 հա՝ ընդգրկելով նաև պտղատուների արժեքավոր սորտեր, որոնք մեծ պահանջարկ ունեն երկրում․
- Միջոցներ ձեռնարկել 0,5 հա նոր խաղողի կոլեկցիոն այգու հիմնման ուղղությամբ․
- Բարելավել մշակության աշխատանքները, պահպանել ագրոտեխնիկական ժամկետները․
- Առկա 32 հա վարելահողերը դնել աշնանացան ցորենի ցանքի տակ, նպատակ ունենալով բարձրորակ աշնանացան ցորենի սերմի ստացումը։