Գիտություն

Հրաչյա Սերգեյի Ծպնեցյան

Տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

Գիտության գծով պրոռեկտոր

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 320 սենյակ
  • Հեռ. +374(12) 43-03-43, ներքին՝ 4-20
  • [email protected]
Պատմական ակնարկ

Գիտության դեպարտամենտը Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմավորվել է 2012 թվականին: Դեռևս 1972թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնք համակարգել ու կազմակերպել են ինստիտուտներում տարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ 1998թ. օգոստոսին ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում ձևավորվել է գիտական կենտրոնը, այնուհետև ՀՀ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման նոր ձևի անհրաժեշտության համաձայն՝ կազմավորվեց գիտության վարչությունը, որը մինչև վերակազմավորվելը, ղեկավարել է Ա.Ա. Աղաբաբյանը, իսկ գիտական կենտրոնը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Պ. Պետրոսյանը: 2018 թ. հոկտեմբերից ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Սերգեյի Ծպնեցյանը:

Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստում հաստատված կառուցվածքային փոփոխությունների՝ գիտության գծով պրոռեկտորը ղեկավարում է գիտական աշխատանքների համակարգման բաժնի, գիտական գրադարանի, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման, սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտների, ՀԱԱՀ-ի «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն», ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն», ՀԱԱՀ-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերի, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման, պեստիցիդների և բույսերի պաշտպանության, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնների աշխատանքները:

Համալսարանն իր գիտական գործունեությունը կազմակերպելիս սերտորեն գործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտակրթական կառույցների հետ:

Համալսարանը գիտահետազոտական գործունեություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.
      • հողերի ծագման, դասակարգման, աշխարհագրական տարածվածության ուսումնասիրություններ,

      • հողերի ագրոարտադրական, հողագիտական ու ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքներ,

      • հողային պաշարների բերրիության ցուցանիշների, մակրո և միկրո սննդատարրերով ապահովվածության ուսումնասիրություններ,

      • հողերի բերրիության պահպանման և վերարտադրության ապահովման օպտիմալ մոդելների, մշակաբույսերի պարարտացման համակարգերի, նոր պարարտանյութերի ստացման, փորձարկման, բերրիության ցուցանիշների փոփոխությունների ուսումնասիրություններ,

      • հողերի էրոզիոն պրոցեսների ուսումնասիրում և հակաէրոզիոն միջոցառումների մշակում,

      • աղուտ-ալկալի հողերի մելիորացման նոր տեխնոլոգիաների մշակում,

      • տեխնածին աղտոտված տարածքների հետազոտություններ,

      • անապատացման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակում,

      • դրենաժակոլեկտորային ցանցերի, գրունտային և ոռոգման ջրերի որակական հատկությունների ուսումնասիրություններ,

      • խաղողի տարբեր սորտերի, տեսակների և հիբրիդային սերմնաբույսերի վեգետատիվ ուսումնասիրություններ` առավել բարձրորակ, բերքատու և դիմացկուն համապիտանի, տեխնոլոգիական ու սեղանի սորտեր ստեղծելու համար,

      • պտղատու մշակաբույսերի` տնտեսակենսաբանական բարձրարժեք հատկանիշներով սորտերի ստացում,

      • խաղողի և պտղատու մշակաբույսերի գենոֆոնդի պահպանման ու համալրման ուղղությամբ աշխատանքներ,

      • բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, անտառային ծառատեսակների, դեկորատիվ բույսերի վիրուսազերծ տնկանյութի` կենսատեխնոլոգիական եղանակով ստացման տեխնոլոգիաների մշակում,

      • գյուղատնտեսական մշակաբույսերի գենետիկական հատկանիշների կենսատեխնոլոգիական հետազոտություններ,բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում և սելեկցիայում դրանց օգտագործում,

      • գյուղատնտեսական մշակաբույսերի և հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցների մշակում ու փորձարկում,

      • ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում էկոլոգիապես անվտանգ բուսական ծագման մթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակում, դեգրադացված անտառների պահպանման և վերականգնման տեխնոլոգիաների մշակում,

      • ՀՀ բնակլիմայական տարբեր պայմաններին հարմարվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղերի բուծում ու կատարելագործում,

      • անասնաբուծության վարման, գյուղատնտեսական կենդանիների կերակրման ու պահվածքի, կերի կայուն բազայի ստեղծման համակարգերի մշակում, բնական կերահանդակների արմատական և մակերեսային բարելավում, դրանց արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների մշակում,

      • բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի, ինչպես նաև ոչ ավանդական ճյուղերի (այծաբուծություն, ձիաբուծություն, ճագարաբուծություն) գենոֆոնդի պահպանություն, տոհմային գործի վերականգնում, մոնիտորինգ, կիրառական խնդիրների ծրագրավորման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներդրում,

      • գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակում,

      • գյուղատնտեսության ոլորտում կենսատեխնոլոգիայի ժամանակակից և արդյունավետ մեթոդների մշակում և ներդրում,

      • գյուղատնտեսական հումքի և մթերքի արտադրության, վերամշակման ու պահպանության արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում,

      • գյուղատնտեսության արտադրության տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացում, փոքրածավալ գյուղատնտեսական մեքենաների և գործիքների նախագծում, փորձանմուշների պատրաստում ու սպասարկման համալիր ծրագրի մշակում,

      • ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի տնտեսագիտական բարեփոխումների, մարկետինգի, գնագոյացման և կառավարման հիմնահարցերի ուսումնասիրություններ,

      • ջրային պաշարների արդյունավետ օգտագործման միջոցառումների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման արդիական տեխնոլոգիաների մշակում:

Գրադարանի վարիչ

Լիլիթ Վարդանյան

(+374) 12 52-39-57, ներքին 2-48
[email protected]

Գիտական աշխատանքների համակարգման բաժնի վարիչ

Դավիթ Հունանի Ղազարյան

ներքին՝ 4-17
[email protected]