Ավարտական աշխատանքների պաշտպանություններ Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերում

ՀԱԱՀ-ի Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերում ավարտական աշխատանքների պաշտպանություններ են։

Վանաձոր մասնաճյուղի «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության 2019-2020 ուստարվա շրջանավարտներն իրենց դիպլոմային աշխատանքները (նախագծերը) պաշտպանեցին առցանց՝ օգտագործելով zoom հարթակի ընձեռած հնարավորությունները:

Սիսիանի մասնաճյուղում շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության գործընթացը շարունակվում է։ Օրերս կայացավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 2019-2020 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում կային ագրոբիզնեսի ոլորտի հայտնի ընկերությունների եւ ՀԿ-ի ներկայացուցիչներ, իսկ նախագահը կաթնամթերք արտադրող «Մառանա» ընկերության հիմնադիր Արման Դավթյանն էր:

Առցանց պաշտպանությանը մասնակցած բոլոր շրջանավարտները ստացան դրական գնահատականներ, իսկ երկու շրջանավարտներ նույն մասնագիտությամբ կշարունակեն իրենց ուսումը մայր բուհի մագիստրատուրայում: