Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Սասուն Մամաջանյանը հունիսի 2-ին անցկացրեց վեբինար «Հողի դաշտային հետազոտություններ» թեմայով։ Վեբինարը ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ իրականացվող վեբինարների շարքից հերթական էր։
«Հայաստանի ապագան գյուղատնտեսությունն է, եւ լավ գյուղատնտեսությունն է, որ լավ ապագա է կերտելու մեր երկրի համար», – համոզված է պարոն Մամաջանյանը։ Այս առումով ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է տիրապետել, ի թիվս այլ գիտելիքների եւ հմտությունների, նաեւ հողի հատկությունների դաշտային հետազոտության եղանակներին, հատկություններ, որոնցից կախված է հողի արտադրողականությունը։
Մամաջանյանը ներկայացրեց դաշտային հետազոտությունների փուլերը , անհրաժեշտ գործիքները, հողի կտրվածքի ձեւաբանական հատկանիշները , մեխանիկական եւ ագրեգատային կազմի որոշարկումը եւ այլն։
Վեբինարի ավարտին, հարցուպատասխանի միջոցով էլի կարեւոր, երբեմն անսպասելի հարցեր բարձրացվեցին, պարզաբանումներ, քննարկումներ եղան։ Հետաքրքիր վեբինարի տեսագրությունն այստեղ է։