Համաշխարհային բանկը եւ Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը ուրախ են հայտարարել պարենային քաղաքականության թեմատիկ (իրական դեպքերի ուսումնասիրություն՝ case studies) հետազոտությունների մրցույթի 5-րդ շրջափուլի մասին։ Ընդունվում են հայտեր զանազան թեմաներով, որոնք կվերաբերեն COVID-19 վարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցությանը Եվրասիական տարածաշրջանում պարենային եւ սննդառության ապահովության վրա։
Մրցույթի նպատակն է՝
- հավաքել անհրաժեշտ փաստական նյութ COVID-19-ի համավարակի ազդեցության մեղմացմանն ուղղված պետական քաղաքականություն մշակելու համար․
- նպաստել պարենային ապահովության եւ պարենային քաղաքականության ոլորտներում Եվրասիական տարածաշրջանի հետազոտողների միջեւ համագործակցության ամրապնդմանը։
Մրցույթը բաց է Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի՝ պարենային եւ սննդառության ապահովության ոլորտում գործող հետազոտող գիտնականների եւ դասախոսների համար։
Հաջողված դիմումների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու թեմատիկ հետազոտություններ (case studies) գրելու վերաբերյալ առցանց վերապատրաստման։ Վերապատրաստումը հաջողությամբ անցած դիմորդները հնարավորություն կստանան հրապարակելու իրենց հետազոտության թեման եւ ստանալ վարձատրություն։
Ծանոթացեք մրցույթի պայմաններին․
անգլերեն՝ https://ecfs.msu.ru/…/ENG_Call_for_proposals_ECFS_Case_stud… կամ https://ecfs.msu.ru/…/…/news-en/350-case-announcement-2020-2
ռուսերեն՝ https://ecfs.msu.ru/…/RUS_Call_for_proposals_ECFS_Case_stud… կամ https://ecfs.msu.ru/…/ru/n…/349-case-study-announcement-2020