Մարտի 27-ին նշանակված մրցույթը տեղի չի ունեցել

Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշակի միջոցառումների սահմանափակումների հրամայականը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 27.03.2020թ.-ին նշանակված մրցույթը տեղի չի ունեցել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ՝
1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Տիգրան Վալերիկի Վանդունցը․
2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գագիկ Արտուշի Վարդանյանը․
3. «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գայանե Հարությունի Գասպարյանը․
4. «Ագրոկենսատեխնոլոգիա գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գայանե Հրանտի Մելյանը․
5. «Ոսկեհատի խաղողագինեգործություն գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի համար դիմել է Գարուշ Ալեքսանդրի Սամվելյանը:

Վերոնշյալ խոչընդոտները վերանալուց հետո ՀԱԱՀ-ը ձեռնամուխ կլինի հայտարարված մրցույթի ամփոփման գործընթացին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան