Ամառային դպրոց Ռադբաուդի համալսարանում

Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում  9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների:

Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից ՀԱԱՀ-ի համար հասանելի դասընթացների ցանկին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ`

https://docs.google.com/spreadsheets/d/1ILz9hpAk_FnB1VgC2VId73Ee1Lputa9j4b6X4Gkv6vA/edit?usp=sharing,

իսկ ամառային դպրոցի վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ`

https://www.ru.nl/radboudsummerschool/:

Մասնակցել ցանկացողները պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակով և PDF ձևաչափով) հանձնեն ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Ալլա Ալեքսանյանին ([email protected], 1-ին մասնաշենք 144 սենյակ).

  • անձնագրի պատճեն,
    • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից (Մարդկային ռեսուրսների բաժնից) կամ ասպիրանտ/հայցորդ (դեկանատից լինելու վերաբերյալ),
    • անգլերենով ինքնակենսագրություն` Europass ձևաչափով,
    • Մոտիվացիոն նամակ՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
    • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի 28-ը:

Ծրագրի մասնակցության համար տրամադրվելու է կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում (1650 եվրոի չափով):  

Հարցերի դեպքում դիմել ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Ալլա Ալեքսանյանին ([email protected], ՀԱԱՀ 1-ին մասնաշենք 144 սենյակ):