Տեխնոլոգիականի ուսխորհրդի գեղեցիկ ձոնը հայ զինվորին

Այսօր Հայոց բանակի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհուրդը: Ցերեկույթը մեծարանքի ձոն էր հայ զինվորին եւ հատկապես Ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք այս պահին զինվորական ծառայության մեջ են:
Ելույթներով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները. գեղեցիկ երգ, պար, ասմունք: Ամեն ինչ շատ տպավորիչ էր եւ ոգեշնչող: Ներկաներին իրենց կատարումով հիացրեցին ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վասիլ Մուրադյանը, Մարիամ Պողոսյանը եւ մյուսները:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ՝ նշելով, որ Հայոց բանակն ուժեղ է իր ոգով: Նա խաղաղ ծառայություն եւ անփորձանք վերադարձ մաղթեց Հայոց բանակի բոլոր զինվորներին: Դեկանը նաեւ շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ուսխորհրդին՝ իսկապես լավ կազմակերպված ցերեկույթի համար:
Ֆակուլտետի ուսխորհրդի անդամների, մասնավորապես Արմեն Սոլոմոնյանի, Էլյա Ղարաքեշիշյանի եւ Աղավնի Ստեփանյանի կազմակերպած միջոցառումն, ինչ խոսք, հաջողված էր: