Աշխատակազմ

Լուսինե Ոսկանի Մնացականյան

Աշխատակազմի ղեկավար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ
  • (+374 12) 88 09 88, ներքին՝ 3-06
  • [email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է՝ ելնելով համալսարանի  գործող կանոնադրությունից, ընթացիկ  որոշումներից և այլ  ակտերից: Աշխատակազմի ղեկավարի հիմնական  խնդիրներն ու գործառույթներն են Մարդկային ռեսուրսների կառավարման, Արխիվային, Հրատարակչական-խմբագրական, Լրատվության և հասարակայնության հետ կապերի,  Ընդհանուր, Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինների, ինչպես նաև առաջին բուժօգնության կետի գործունեության համակարգումն ու դրանց նկատմամբ հսկողության սահմանումը:

Աշխատակազմի ղեկավարը նաև պատասխանատու է համալսարանում կազմակերպվող համահամալսարանական միջոցառումների, տարբեր հանդիպումների, գիտաժողովների կազմակերպման և  դրանց պատշաճ  անցկացման համար, նա միաժամանակ  ապահովում է ռեկտորի հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը: Աշխատակազմի ղեկավարն իրավասու է հետևելու աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը և միջոցներ ձեռնարկելու  դրա  բարելավման ուղղությամբ: