Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի գյուտերի եւ արդյունաբերական դիզայնի փորձաքննության թեմայով

Հարգելի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, հետազոտողներ, ասպիրանտներ, մագիստրոսներ եւ բակալավրիատի ուսանողներ։

Հրավիրում ենք մասնակցելու կարեւոր հանդիպման, որը նվիրված է արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցման գործընթացին։

Կազմակերպչական մանրամասներ

Ամսաթիվ` 2025 թ. Մարտիի 2

Ժամը՝ 13։30

Վայրը՝ 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, «Ագրոթեք ինկուբատոր» լսարան

Հյուրախոս՝ Վարդան Ավետյան — ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի Գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի փորձագետ

Հանդիպման օրակարգ

Փորձագետը կներկայացնի արդյունաբերական սեփականության հետեւյալ օբյեկտների պետական գրանցման կարգն ու գործընթացը.

  • Գյուտեր
  • Արդյունաբերական դիզայններ
  • Ապրանքային եւ սպասարկման նշաններ
  • Աշխարհագրական նշումներ եւ ապրանքների ծագման տեղանուններ
  • Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ

Ինչպես նաեւ կներկայացվի արտոնագրերի եւ վկայագրերի տրամադրման ամբողջական գործընթացը։

Ինչո՞ւ է սա կարեւոր ագրարային համալսարանի համար

Ագրոարդյունաբերական ոլորտը ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի կախված է նորարարությունից, տեխնոլոգիական լուծումներից ու ինտելեկտուալ հայտնագործություններից։ Սույն հանդիպումը կարեւոր հնարավորություն է.

  • Պրոֆեսորադասախոսական կազմի համար — ինտելեկտուալ ձեռքբերումները պաշտպանելու, գիտական նվաճումները պատշաճ կերպով ձեւակերպելու եւ ոլորտի գործընկերների հետ համագործակցության նոր ուղիներ կանխորոշելու համար։
  • Հետազոտողների համար — հետազոտական արդյունքները, ագրոտեխնոլոգիական նոր լուծումներն ու ագրարային ոլորտի գյուտերն արտոնագրելու, դրանք շուկայում օրինական ճանաչում ստանալու եւ հետազոտության կիրառական արժեքը բազմապատկելու համար։
  • Ասպիրանտների համար — ատենախոսության շրջանակում ստեղծված նոր մեթոդների, տեխնոլոգիաների կամ դիզայնների հեղինակային իրավունքի պաշտպանությունն ապահովելու, ինչն էականորեն բարձրացնում է գիտական աշխատանքի արժեքը։
  • Մագիստրոսների համար — կիրառական ուսումնական-հետազոտական նախագծերն օրինականացնելու, ապագա կարիերայի համար ինտելեկտուալ սեփականության հիմնական մեխանիզմները ճանաչելու համար։
  • Բակալավրների համար — սկզբնական փուլից հասկանալու, թե ինչպես կարելի է ուսումնական նախագծերն ու թեզերը վերածել պատշաճ կերպով պաշտպանված ստեղծագործական արդյունքների՝ ապագա գործարար ու գիտական գործունեության համար պինդ հիմք դնելով։

Մասնակցությունն ազատ է բոլորի համար

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ անկախ ոլորտից եւ ուսումնառության փուլից։ Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ուղղակի կապ հաստատելու ոլորտի մասնագետի հետ։

ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժին