Թումո լաբերը կազմակերպում է EnviTech x Human Rights գաղափարաթոնը, որի նպատակն է մշակել տեխնոլոգիական լուծումներ մարդու իրավունքների վրա անմիջական ազդեցություն ունեցող էկոլոգիական խնդիրների համար։
Գաղափարաթոնի միջոցով մասնակից թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն տեխնոլոգիաների ու էկոլոգիական իրավունքի ոլորտում կայացած միջազգային փորձագետներին։
Հաղթող թիմը կստանա 500․000 դրամ՝ գաղափարի հետագա զարգացման համար։
Գաղափարատոնը, որին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները, տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Երեւանում։ Մարզաբնակների համար կտրամադրվի փոխադրամիջոց եւ կացարան։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է։
Ծրագրի նպատակին, ընթացակարգին, մասնակիցներին ներկայացվող պահանջներին եւ դիմելու կարգին ծանոթանալ եւ դիմել կարելի է այստեղ։






