«Չորացրած մրգերի արտադրություն եւ վերամշակում արտահանման համար» թեմայով դասընթաց

ՀԱԱՀ Ագրիթեք լսարանում տեղի կունենա կրթության նորարար մեթոդներով «Չորացրած մրգերի արտադրություն եւ վերամշակում արտահանման համար» վերապատրաստման մեկօրյա դասընթաց ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների դասախոսների եւ ուսանողների գործնական գիտելիքների եւ կարողությունների զարգացման համար։ Դասընթացն իրականացվում է Հայաստանում Միջազգային առեւտրի կենտրոնի եւ ԵՄ-ի ֆինասավորմամբ իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում»  ծրագրի շրջանակում։

Դասընթացները կիրականացվեն ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի Ագրիթեք լսարանում ապրիլի 11-ին, ժամը 14։00-ին դասախոսների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչների, իսկ ապրիլի 15-ին, ժամը 14։00-ին` ուսանողների համար։ Տեղերը սահմանափակ են մասնակցության համար, անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով` https://docs.google.com/forms/d/1yVFHs3q9g4JiwDNRVuzu-BU5fBlk9PMwNZ_M2b78wqY/edit:

Դասընթացի մասնակիցները Միջազգային առեւտրի կենտրոնից կստանան միջազգային որակավորման հավաստագիր։

Դասընթացի նպատակն է նպաստել գիտելիքահեն փորձնական կարողությունների զարգացմանը, ծանոթացնել չորացրած մրգերի առաջնային եւ երկրորդային արտադրության, ինչպես նաեւ արտադրության որակի կառավարման եւ սննդի անվտանգության ապահովման միջազգային չափորոշիչներին: Դասընթացը կազմված է արհեստական բանականության միջոցով գեներացված հետաքրքիր տեղեկատվական տեսահոլովակներից, ինտերակտիվ հարց ու պատասխաններից եւ քննարկման նիստերից։ Ապահովում ենք  նաեւ  հայերեն թարգմանված ձեռնարկներ, որտեղ մասնագիտական տեղեկույթը հարմարեցվել է  Հայաստանում չորացրած մրգերի արտադրության առանձնահատկություններին։